Ա գրիպով երկու հիվանդներ դուրս են գրվել «Նորք» ինֆեկցիոնից
Առողջություն
14:33 30/11/2009

Ա գրիպով երկու հիվանդներ դուրս են գրվել «Նորք» ինֆեկցիոնից

Մայրաքաղաքի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում Ա գրիպով վարակված ոչ մի հիվանդ չկա: Բոլորն առողջացել են ու դուրս գրվել: Այս մասին Panorama.am-ին ասաց հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:


Նրա խոսքով, մի քանի օրվա ընթացքում ոչ մի նոր հիվանդ չի հայտնաբերվել: Սակայն գլխավոր վարակաբանը նշեց, որ այս ամենը չի նշանակում, թե վարակի նոր դեպքեր այլևս չեն գրանցվի:

«Բոլոր հիվանդները դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ նոր հիվանդներ դեռևս չեն հայտնաբերվել: Բայց հիվանդությունը դեռևս առկա է: Հնարավոր է, որ հայտնաբերվեն նոր հիվանդներ»,-ասաց Ա. Ասոյանը:

Սակայն, նրա հավաստմամբ, տագնապելու կամ խուճապի կարիք չկա:
Բացի այդ, հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստը նկատեց, որ խուճապը բնակչության մոտից վերացել է, ինչը շատ դրական գնահատեց:

Նշենք, որ նոյեմբերի 24-ից հետո հանրապետությունում խոզի գրիպով վարակավածության նոր դեպքեր չեն գրանցվել:

Նախորդող նորություններ`

H1N1-ը դեղակայու՞ն է`

Բացակայությունների թվի աճի պատճառով Շիրակացի ճեմարանում պարապմունքերը մի քանի օրով դադարեցվել են

Լեհաստանը հրաժարվել է Ա գրիպի դեմ պատվաստումներից

Վանում խոզի գրիպից մահացել է 6 հոգի

Placeholder
Ա գրիպով երկու հիվանդներ դուրս են գրվել «Նորք» ինֆեկցիոնից