Բժիշկները վախենում են գրիպի նոր վիրուսի ի հայտ գալուց
Տարածաշրջան
19:05 30/11/2009

Բժիշկները վախենում են գրիպի նոր վիրուսի ի հայտ գալուց

Բժիշկները վախենում են գրիպի նոր վարակի հայտնաբերումից, ինչը կարող է առաջանալ A/H1N1-ի` խոզի գրիպի և H5N1-ի` թռչնագրիպի խաչասերումից: Մասնագետները ուշադրությամբ հետևում են բոլոր փոփոխություններին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ-նովոստի» գործակալությունը, այս մասին նշել է Ռուսաստանի գլխավոր համաճարակաբան Գենադի Օնիշենկոն:

«Մենք շատ ուշադիր ենք դրան հետևում»,- ասել է նա այսօրվա ասուլիսում` ավելացնելով, որ գրիպի վարակը շատ փոփոխական է:

Գ. Օնիշենկոն նշել է, որ A/H1N1-ն այսօրվա դրությամբ խոզի, մարդու ու թռչնի գրիպի խառնուրդ է:

«Н1N1–ի ու Н5N1-ի ունեցած հատկությունների միաձուլումը կարող է հանգեցնել ողբերգության, բայց դա, բարեբախտաբար, այժմ տեղի չի ունենում»,- ասել է Օնիշենկոն:

Նա նշել է, որ դեղամիջոցները, որոնք նշանակվում են А/Н1N1-ի դեպքում, բավականին արդյունավետ են պայքարում հիվանդության դեմ: Սակայն հիվանդությունն առավել բարդ ընթացք կստանա, եթե վարակով հիվանդանա ՄԻԱՎ վարակակիրը, քանի որ այդ մարդկանց օրգանիզմը թույլ է:
Placeholder
Բժիշկները վախենում են գրիպի նոր վիրուսի ի հայտ գալուց