Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կրասնայա Պրեսնա կինոկենտրոնն անցյալ ուրբաթ դարձել է Մոսկվայի մշակութային կյանքի կարևոր իրադարձության կենտրոն: Կինոկենտրոնում տեղի ունեցավ «Լեգենդներն այսօր» շարքի «Ախթամար» գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան: Երեկոյան Երևանի տեսարաններն ու խորհրդանշական դեղին տաքսին պրեմիերայի հյուրերին կարմիր գորգից տեղափոխեցին Հայաստանի մայրաքաղքաի հիասքանչ մթնոլորտ, որտեղ և տեղի են ունենում ֆիլմի դեպքերը:
«Արարատ» կոնյակի բրենդի նախաձեռնությամբ` հայ ժողովրդի հարուստ հնագույն մշակույթի լեգենդների շարքից «Ախթամարը» առաջին էկրանավորված լեգենդն է: Հայկական հնագույն լեգենդների վերածնման կարևոր գաղափարն իրագործվել է կինոյի կարկառուն դեմքերի մասնակցությամբ: Ֆիլմի ռեժիսորները տաղանդավոր և տիտղոսակաիր բրիտանացի Շամասյան եղբայրներն են, ովքեր փայլուն կերպով կատարել են իրենց առջև դրված՝ հանրահայտ լեգենդի ոգին ու կոլորիտը փոխանցելու խնդիրը:
«Մենք հայ ենք, և ազատ խոսում ենք այդ լեզվով: Այս ծրագրի շրջանակներում Հայաստան կատարած ուղևորությունն առանձնահատուկ էր, քանի որ սա մեր առաջին այցելությունն էր մեր նախնիների երկիր: Մանկուց մենք շատ ենք լսել այդ չքնաղ երկրի մասին, բայց կախարդական պատմություններ լսելը և անմիջապես այնտեղ գտնվելը տարբեր բաներ են: Հենց դրա համար էլ նկարահանումները դարձան արտասովոր իրադարձություն»,- իրենց տպավորությունները կիսել են Փոլ և Լյուդվիգ Շամասյանները:
«Ախթամար» ֆիլմում միահյուսվել են սիրո մասին երեք պատմություններ: Ժամանակին չենթարկվող սիրո զգացումը վերածնվում է ծեր տաքսիստի պատմություններում, ում դերում հանդես է եկել Արմեն Ջիգարխանյանը: Օրինաչափ է, որ ֆիլմ-առակի գլխավոր դերում հանդես է գալիս ԽՍՀՄ ժողովրդական արտիստը, ով հայրենական կինոմատոգրաֆի լեգենդ է համարվում:
Արքայադուստր Թամարի հնագույն լեգենդը լի է կրքով, գեղեցկությամբ, ողբերգականությամբ և հատկապես զիլ է հնչում իր անձնական դրաման վերապրած մարդու շուրթերից: Ջիգարխանյանի միայնակ և խելացի հերոսը որոշում է օգնել պատանուն /դերակատար՝ Գրիգորի Դոբրիգին/, ով ճակատագրի բերումով հայտնվում է նրա տաքսու մեջ՝ երկար բաժանումից հետո մինչ սիրած աղջկա հետ տեսակցությունը: Իսկ մինչ այդ նա/ Ռավշանա Կուրկովան/ նրան սպասում է երևանյան սրճարաններից մեկում, որտեղ կյանքն ընթանում է իր հունով: Գլխավոր հերոսուհու գեղեցկությունն ու ապրումները վերաբերում են Թամար արքայադստեր նախատիպին:
Փորձառու դերասանի աշխատանքային դաշինքը մեր ժամանակների հերոսների հետ իրագործում է ռեժիսորի բոլոր մտահղացումները: Ծրագրի աստղային կազմը լրացնում է Էրվին Օլաֆը, ով Եվրոպայի ամենապահանջված լուսանկարիչներից մեկն է: Եվ վերջապես ի՞նչ ֆիլմ կարող է լինել հայկական լեգենդի մասին` առանց հայկական մշակույթի կենդանի լեգենդի՝ Ջիվան Գասպարյանի:
«Լեգենդներն այսօր» շարքի առաջին ֆիլմը, որը հանրության կողմից ընդունվեց հիացմունքով, անխոս, կունենա իր շարունակությունը, և հայկական ֆոլկլորի այլ մարգարիտների էկրանավորումն իրեն երկար սպասել չի տա: Ֆիլմերի ներկայացման 1500 հյուրեր իրենց տպավորություններն էին կիսում Հայաստանի խորհրդանիշերից մեկի և ողջ աշխարհում հայտնի «Արարատ» կոնյակի բաժակները ձեռքներին: Հենց «Արարատ» բրենդն է ստեղծում առաջին գեղարվեստական կինոբովանդակություն:
«Դա հրաշալի գաղափար է և գործուն միջոց գրավելու ինտիլիգենտ և ըմբռնող հանդիսատեսի ուշադրությունը: Մենք կարծում ենք, որ հանդիսատեսին առավել հետաքրքիր են գեղարվեստական ֆիլմի հերոսները, պատմությունը և դրամատուրգիան, որոնք գովազդային հոլովակի շրջանակներում անհասանելի են: Դրան գումարվում է նաև հավիտենական լեգենդի թեման, մենք հույս ունենք ստեղծել անկեղծ, ներթափանցող կարճամետրաժ կինո, որը արձագանք կգտնի լայն լսարնում և կդիման ժամանակի փորձությանը»,- ասում են ֆիլմի ռեժիսորները:
Ֆիլմը հունվարի 1-ից կարելի է դիտել http://www.ararat-legends.com/ հասցեում, որտեղ այժմ տեղադրված է ֆիլմի մասին պատմող կարճ հոլովակ: Նոր տարվա առթիվ «Արարարտ»-ը համայն հայ ժողովրդին նվեր է պատրաստել. միայն Հայաստանում տեղի է ունենալու ֆիլմի հեռուստապրեմիերան:

Placeholder