Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի բնակարանում 12 տարեկան դանակահարված երեխա է հայտնաբերվել: Նման տեղեկություն ստացվել է նոյեմբերի 29-ին, ժ.17.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Էրեբունու բաժնում:
Նույն օրը` ժ.17.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ նշված հասցեից իրենց մոտ է տեղափոխվել Չարենցի անվան թիվ 67 միջն. դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ, 1996 թ. ծնված Ս. Մելքոնյանի դիակը:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժ.15.00- ժ.17.10-ն ընկած ժամանակահատվածում, նշված հասցեում, անհայտ անձը, չպարզված հանգամանքներում, սուր կտրող-ծակող գործիքի հարվածներով մարմնական վնասվածքներ է հասցրել Ս. Մելքոնյանին, որը գիտակցության չգալով, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, տեղեկացնում են ոստիկանությունից:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է արյունոտ խոհանոցային դանակ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Placeholder