ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց ադամանդագործներին
Տնտեսություն
15:22 01/12/2009

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց ադամանդագործներին

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Նոր Հաճնում գործող ադամանդի վերամշակման «Լորի» ընկերություն, նրան ընկերակցում էր նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Տեղում ծանոթանալով ընկերության գործունելությանը` նախագահը քննարկեց մի շարք խնդիրներ:

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց.
«Ադամանդագործությունը այն ոլորտներից է, որտեղ սփյուռքահայ գործարարները հանդես գալիս ոչ թե հայրենասիրական մղումներից ելնելով, այլ որպես իրական ներդրողներ»:


«Երկու խնդիր լուծվեց նախագահի այցով. առաջինը նախագահը ծանոթացավ ոլորտի խնդիրներին, նաև կիսվեց իր հայեցակարգով: Եթե այդ հայեցակարգը ներդրվի, Հայաստանը շատ մեծ առաջընթաց կապրի ինչպես ադամանդագործության, այնպես էլ ոսկերչության բնագավառում: Ինչպես նաև նախագահը քննարկեց ներդրումային հնարավորությունները ընդլայնելու հարցը»,-հավելեց Ն. Երիցյանը:

Նախագահի հետ հանդիպման ժամանակ «Լորի» ընկերության համասեփականատերեր` Վարդգես Քնաջյանը և Շահե Ասլայանը ներկայացրին հնդկական խոշոր ներդրող «Ֆրստ ուան» (First one), ընկերությունը:

Ընկերությունն աշխարհում հայտնի է որպես ոսկերչության բնագավառում մեծ ներդող, վերջինս մեծ շուկաների է տիրապետում թե' Եվրոպայում, թե' ԱՄՆ-ում: Որքա՞ն է լինելու այս ընկերության կատարած ներդրումների ծավալները, հարցին Ն. Երիցյանը պատասխանեց, որ խոսքը գնում է մի քանի 10-յակ միլիոն դոլարների` պետական և մասնավոր ներդրումների մասին: Ստեղծվելու են նոր` ևս մի քանի 100 աշխատատեղեր:

Հիշեցնենք` «Լորի» ընկերությունը ստեղծվել է 1992թ.-ին, որտեղ աշխատում էին ընդամենը 20 հոգի, որը հետագայում վերաճել է 500 հոգանոց կոլեկտիվի: Վերջին ճգնաժամային տարում աշխատակիցները կրճատվել են հասնելով 300 հոգու:

«Արտադրական ծավալները կազմել են տարեկան 35 մլն դոլար, մշակվել է 50 հազար կարատ ադամանդ: Այս տարի արտադրական ծավալները կազմել են 42 մլն դոլար, սակայն դա անցյալ տարվա ցուցանիշների համեմատ 10-15%-ով պակաս է, քանի որ մեր արտադրանքի 100%-ն էլ արտահանվում է, ընդ որում` 90%-ը ԱՄՆ, իսկ 10%-ը` Եվրոպա»,-ասաց ընկերության տնօրեն Իսահակ Աղաջանյանը:

Հումքը հիմնականում ստացվում է Բելգիայաից, ԱՄՆ-ից, Կանադայից: Գործարանում միջին աշխատավարձը կազմում է 100 հազար դրամ: Ինչպես նկատեց ընկերության տնօրենը, հաջորդ տարվա համար նախատեսված է նոր ներդրումների և ՌԴ-ից սպասվող վարկերի հաշվին արտադրական ծավալները 30%-ով մեծացնել:
Placeholder
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց ադամանդագործներին