Դպրոցականին սպանել էր 16-ամյա անչափահասը. Վերջինս ձերբակալվել է
Իրավունք
13:24 01/12/2009

Դպրոցականին սպանել էր 16-ամյա անչափահասը. Վերջինս ձերբակալվել է

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ, սպանություն կատարելու կասկածանքով, նախօրեին ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկվել Երևանի Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 միջն. դպրոցի 11-րդ դասարանի մի աշակերտ` 1993 թ. ծնված Ա.Ե-ն և թիվ 2 վարժարանի սան, 1997 թ. ծնված Ս. Վ.-ն: Այս մասին  տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պարզվել է, որ սպանությունը կատարել է Ա. Ե-ն: Նա ձերբակալված է: Ս. Վ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես տեղեկացրել էինք, նոյեմբերի 29-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 61 շենքի թիվ 17 բնակարանից «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1996 թ. ծնված Սոս Մելքոնյանի դիակը` սուր-կտրող-ծակող գործիքից հասցված վնասվածքների հետքերով:

Նախորդող նորություն` Երևանում խոհանոցային դանակով մի երեխայի են սպանել

Placeholder
Դպրոցականին սպանել էր 16-ամյա անչափահասը. Վերջինս ձերբակալվել է