«Ջեներալ Մոթորս»-ի ղեկավարը հեռանում է ընկերությունից
Տնտեսություն
11:58 02/12/2009

«Ջեներալ Մոթորս»-ի ղեկավարը հեռանում է ընկերությունից

Ամերիկյան ավտոգիգանտ «Ջեներալ Մոթորս»-ի նախագահ ու գլխավոր գործադիր տնօրեն Ֆրից Հենդերսոնը լքում է իր պաշտոնները: Նա ընկերության պատասխանատու պաշտոններում նշանակվել էր այս տարվա մարտին: Նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էդ Ուիտակրը:

«ԲԻ-Բի-Սի»-ի ռուսական ծառայության տեղեկացմամբ, հրաժարականի մասին հայտնի է դարձել տնօրենների խորհրդի նիստից անմիջապես հետո, որտեղ քննարկվել է ընկերությանը պատկանող շվեդական Saab բրենդի ճակատագիրը: Ընկերության հայտարարության համաձայն, վերջնական որոշում բրենդի ճակատագրի վերաբերյալ չի կայացվել, այն սպասվում է դեկտեմբերի վերջին: Եթե մինչ այդ հարմար գնորդ չգտնվի, ապա Saab-ը կլուծարվի:

Նշենք, որ այս տարվա ընթացքում բրենդը վաճառելու երեք անհաջող փորձ է եղել: Այստեղ աշխատում է 4.5 մարդ, որոնց հետագա ճակատագիրը կախված է ընկերության սեփականատերերի որոշումից:



Placeholder
«Ջեներալ Մոթորս»-ի ղեկավարը հեռանում է ընկերությունից