10 ամսում Հայաստանը ստացել է 298.7 մլրդ դրամի վարկ, մարել՝ 5.6 մլրդ դրամի
Տնտեսություն
12:51 02/12/2009

10 ամսում Հայաստանը ստացել է 298.7 մլրդ դրամի վարկ, մարել՝ 5.6 մլրդ դրամի

Այս տարվա առաջին տասը ամիսների ընթացքում արտաքին դոնորների կողմից Հայաստանին տրամադրվել են շուրջ 298.7 մլրդ դրամի վարկային միջոցներ, որից 185.1 մլրդ դրամը` ՌԴ կառավարության, 57.4 մլրդ դրամը` Արժույթի միջազգային հիմնադրամի, 24.8 մլրդ դրամը` Զարգացման միջազգային ընկերակցության և 31.4 մլրդ դրամը` Ասիական զարգացման բանկի կողմից:

Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, նույն ժամանակահատվածում պետական բյուջեից արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է շուրջ 5.6 մլրդ դրամ, որից 4 մլրդ դրամ հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը:

839.4 մլն դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 524.7 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 110.6 մլն դրամ` Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 30.1 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը և շուրջ 91.3 մլն դրամ` Բարձր լարման ցանցերի համակարգերի վերանորոգման ծրագրի գծով Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ պարտավորությունների մարմանը:




Placeholder
10 ամսում Հայաստանը ստացել է 298.7 մլրդ դրամի վարկ, մարել՝ 5.6 մլրդ դրամի