Չավեսը վերահսկողության տակ է վերցրել Վենեսուելայի բանկերը
Տնտեսություն
12:46 04/12/2009

Չավեսը վերահսկողության տակ է վերցրել Վենեսուելայի բանկերը

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հրաման է տվել ստեղծել ֆինանսական հետախուզություն` երկրի բոլոր բանկերը ավելի լավ վերահսկելու նպատակով: Այսպիսի հայտարարությամբ նախագահը հանդես է եկել հինգշաբթի օրը` նախարարների խորհրդի նիստի ժամանակ:
Ռադիո արցազրույցի ժամանակ նախագահական Միրաֆլորես դղյակից Չավեսը հայտարարել է.

«Երկրի կառավարությունը որպես միջոց`ազգային բանկային համակարգի ամրապնդման և բնակչության վստահության մեծացման համար, կստեղծի ֆինանսական հետախուզության գերատեսչություն: Այս օրգանը կգործի որպես ռադար` (տեղորոշիչ կայան) ժամանակին վեր հանելու տարատեսակ ֆինանսական խախտումները»:
Վենեսուելայի ղեկավարն ընդգծել է, որ նոր պետական գերատեսչությունը «կգործի օպերատիվ` չսպասելով իրավիճակի վատթարացմանը»:

Բացի այդ, իր հարցազրույցում Չավեսը պատմել է 2 բանկերի ազգայնացման մասին` տալով կառավարությանը համապատսխան հրաման:
Վենեսուելայում այս բանկերը փակվել էին դեռ շաբաթվա սկզբում «կոպիտ խախտումներով և այնտեղ գտնվող պետական հիմնադրամների և միջոցների ոչ նպատակային օգտագործման պատճառով»:
Placeholder
Չավեսը վերահսկողության տակ է վերցրել Վենեսուելայի բանկերը