Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանրապետությունում, նախօրեի դրությամբ, արձանագրվել է A/H1N1 գրիպով կասկածելի 28 հիվանդ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից:
Բացի այդ, երեկ նախարարությունում տեղի է ունեցել A/H1N1 գրիպի տարածման կանխարգելման միջոցառումներին վերաբերող խորհրդակցություն, որը վարել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
Ինչպես նշեց նախարարի օգնական Շուշան Հունանյանը, խորհրդակցությանը ներկա են եղել Արգենտինայից հրավիրված վարակաբան Պավլո Էլսեֆյանը, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը, առողջապահության նախարարության աշխատակիցները, ԱՆ աշխատակազմի Երևանի տարածքային կենտրոնների տնօրենները, Երևանի պոլիկլինիակնների տնօրենները:
ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը ներկայացրել է A/H1N1 գրիպի վերաբերյալ իրավիճակը Երևանում` նշելով, որ առ այսօր կա գրիպի հիվանդացությամբ գրանցված 28 դեպք:
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում է երկու հիվանդ: Ա.Ասոյանը նշել է, որ քարոզչական աշխատանքը տվել է իր դրական արդյունքը, բնակչության մեջ խուճապային իրավիճակ չկա:
Նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանն էլ ներկայացրել է սեզոնային գրիպի իրավիճակը` նշելով, որ բնակչության մեջ նկատվում է զգուշություն, որի պատճառով նկատվում է դպրոցներում և մանկապարտեզներում բացակայողների թվի որոշակի աճ:
Նախարար Հ. Քուշկյանը հանձնարարել է հատկացնել ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններին «տամիֆլու» դեղը` հարկ լինելու դեպքում անհապաղ օգտագործելու համար:
Նախարարը նշել է, որ A/H1N1 գրիպի հաճախակի հանդիսացող բարդությունը թոքաբորբն է. տեղամասային թերապևտները պետք է զգոն լինեն և թոքաբորբ ախտորոշելու դեպքում հիվանդին ուղեգրեն վերակենդանացման բաժանմունք ունեցող բազմապրոֆիլ հիվանդանոց` հարկ եղած դեպքում ամբողջ ծավալով բուժօգնության ցուցաբերման համար:
Վարակաբան Պավլո Էլսեֆյանը անդրադարձել է A/H1N1 գրիպի դեպքում բնակչության շրջանում կանխաչգելիչ միջոցառումների կարևորությանը: Նա նշել է, որ այս գրիպը իր ընթացքով թեթև է, առավել հաճախ հանդիպում է երիտասարդ բնակչության մեջ, որոնց մոտ, սակայան, կարող են նկատվել բարդություններ:
Նշենք, որ երկրում շարունակվում է վարակի հետագա ներբերման և տարածման կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը: Շարունակվում է ուղևորների առողջության նկատմամբ մոնիտորինգի իրականացումը:

Placeholder