Կամչատկայում A/ H1N1 գրիպի դեմ կպայքարեն` բարձրացնելով իմունիտետը
Աշխարհում
10:52 09/12/2009

Կամչատկայում A/ H1N1 գրիպի դեմ կպայքարեն` բարձրացնելով իմունիտետը

Կամչատկայում մինչև ընթացիկ տարվա վերջ նախատեսվում է A/ H1N1 գրիպի դեմ մասսայական իմունիտետի բարձրացման միջոցառումներ իրականացնել: Այս առիթով, մեծահասակների ու երեխաների շրջանում պատվաստումների համար 59,8 հազար չափաբաժին պատվաստանյութ ձեռք բերելու հայտ է ներկայացվել: Այս մասին այսօր «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել են տարածաշրջանի կառավարության մամլո բաժնից:

Գրիպի դեմ պատվաստանյութի առաջին մասը` 8 հազար չափաբաժին պատվաստանյութը, Կամչատկա է բերվել նոյեմբերի 20-ին: Երկու փուլով ընթացող պատվաստումները, մոտավորապես, պետք է ավարտվեն դկտեմբերի 15-ին:
Նշենք, որ Կամչատկայում սպասվող պատվաստանյութով նախատեսվում է պատվաստել բժիշկներին, ուսուցիչներին, սոցիալական ոլորտի աշխատակիցներին ու բնակչության մյուս խոցելի խմբերին:
Placeholder
Կամչատկայում A/ H1N1 գրիպի դեմ կպայքարեն` բարձրացնելով իմունիտետը