ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 100 մլն. եվրո մակրոտնտեսական օգնություն
Տնտեսություն
14:39 10/12/2009

ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 100 մլն. եվրո մակրոտնտեսական օգնություն

ԵՄ որոշում է ընդունել Հայաստանին հատկացնել 100 մլն. եվրո մակրոտնտեսական օգնություն (35 մլն. եվրո դրամաշնորհ և 65 մնլ. եվրո վարկ), տեղեկացնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այդ մասին հայտնի է դարձել Բրյուսելում նախօրեին կայացած ԵՄ Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի (Political and Security Committee) տրոյկայի մակարդակով Հայաստան-ԵՄ քաղաքական խորհրդակցությունների ժամանակ:

Տեղեկացնում են նաև, որ առաջին հատկացումներն իրականցնելու համար 2010-ի փետրվարին Հայաստան կժամանի ԵՀ առաքելությունը, որը կքննարկի փոխըմբռման հուշագրի կնքման հարցը:

Նշվում է, որ հայկական պատվիրակությունը գլխավորել է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը, ԵՄ-ի պատվիրակությունը` ԵՄ նախագահությունը ներկայացնող, Քաղաքական և Անվտանգության Կոմիտեում Շվեդիայի դեսպան Օլոֆ Սկուգը:

Խորհրդակցության ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Եվրոպական Միության քաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր: Հայաստանի ներքին զարգացումները քննարկելիս անդրադարձ է կատարվել համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա և դրա հետևանքների մեղմելուն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին:
Placeholder
ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 100 մլն. եվրո մակրոտնտեսական օգնություն