Վարչապետը մեկնելու է Սանկտ Պետերբուրգ
Տնտեսություն
16:45 10/12/2009

Վարչապետը մեկնելու է Սանկտ Պետերբուրգ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը վաղն առավոտյան կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ-ի) միջպետական խորհրդի 24-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով, տեղեկացնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

Placeholder
Վարչապետը մեկնելու է Սանկտ Պետերբուրգ