Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանրապետությունում A/H1N1-ից` խոզի գրիպից, մահացածների թիվը ավելացել է ևս մեկով: Ինչպես Panorama.am-ին ասաց հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը, մահվան վերջին դեպքը գրանցվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Մահացածը Երևանի բնակիչ է, 28-ամյա երիտասարդ:
Հիշեցնենք, որ այսօր Panorama.am-ն տեղեկացրել էին գրիպից մահվան ևս մեկ դեպքի մասին, ըստ այդմ, մահացածը Հրազդանի 6 ամսական հղի բնակչուհի էր: Ըստ առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանի տրամադրած տեղեկության, հղի կնոջ մահվան պատճառը ոչ թե սովորական գրիպն է եղել, այլ խոզի գրիպը:
Առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը Panorama.am-ին ասաց, որ A/H1N1-ի դեպքերն ավելացել են 26-ով` հասնելով 80-ի: Սակայն նա նշեց, որ Սուր շնչառական վարակների (ՍՇՎ) դեպքերի նվազում է նկատվել:
Ինչպես նշեց նախարարի օգնականը, նվազել են նաև խոզի գրիպի վերաբերյալ «Շտապ օգնության» ծառայություն ահազանգելու դեպքերը:
Նշենք, որ հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստը նույնպես փաստեց, որ ՍՇՎ-ների դեպքերը նվազում են:
Նախորդող նորություն`
Հրազդանում գրիպից հղի կին է մահացել

Placeholder