Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը նոկաուտի ենթարկեց մեքսիկացի Թոմաս Ռոխասին` պաշտպանելով WBC-ի վարկածով չեմպիոնական կոչումը երկրորդ թեթևքաշային կարգում: Արդեն երկրորդ ռաունդում Վախթանգը ձախից հարվածով տապալեց իր մրցակցին և վստահ հաղթանակ տոնեց:
33-ամյա Դարչինյանի համար այս հաղթանակը 33-րդն էր: Իր պրոֆեսիոնալ կարիերայում նա անցկացրել է 36 մենամարտ, և այժմ մտադիր է կրկին հանդիպել ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ, ով հայ բռնցքամարտիկին 2007 թ. զրկեց IBF-ի վարկածով չեմպիոնի կոչումից:
Ավելացնենք, որ 2010 թ. Վախթանգ Դարչինյանն իր կարիերայում առաջին անգամ մենամարտ կանցկացնի Հայաստանում: Եվս մեկ մենամարտ նա պլանավորում է կազմակերպել Ավստրալիայում, որտեղ արդեն երկար ժամանակ է ապրում և որտեղ վաղուց չի մենամարտել` գերադասելով ռինգ դուրս գալ Ամերիկայի Միացյալ Նահանգներում` «Showtime» հեռուստաընկերության հովանու ներքո:

Placeholder