Ուկրաինայում վերջին օրերին գրիպի ու ՍՇՎ-ի զոհ է դարձել 490 մարդ
Աշխարհում
10:35 14/12/2009

Ուկրաինայում վերջին օրերին գրիպի ու ՍՇՎ-ի զոհ է դարձել 490 մարդ

Ուկրաինայում գրիպից ու սուր շնչառական վարակներից (ՍՇՎ) զոհերի թիվը հասել է 490-ի: Նրանցից 3-ը մահացել են Վերջին օրերի ընթացքում: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս Ուկրաինան», այս մասին հաղորդել է երկրի առողջապահության նախարարությունը:


Համաճարակի բռնկումից սկսած `  Ուկրաինայում  2 մլն 444 հազար 287 հիվանդության դեպք է արձանագրվել, վերջին օրերի ընթացքում` 44 հազար 140:


Նոյեմբերի 29-ից, հոսպիտալացվել է 145 հազար 351 մարդ: Այսօրվա դրությամբ հիվանդանոցից դուրս է գրվել 116 հազար 630 մարդ:
Գրիպի ու ՍՇՎ-ի համաճարակի թույլատրելի շեմն արդեն գերազանցվել է երկրի 6 շրջաններում:

Նշենք, որ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը A/H1N1 գրիպով վարակվածների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ  չի ներկայացնում:
Placeholder
Ուկրաինայում վերջին օրերին գրիպի ու ՍՇՎ-ի զոհ է դարձել 490 մարդ