Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թուրքիայում օրեցօր ավելանում է խոզի գրիպից մահացածների թիվը: Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի էլ-կայքը, վկայակոչելով Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալները, տեղեկացնում է, որ Ա գրիպի հարուցիչից այդ երկրում մահացել է ևս 62 մարդ: Վիճակագրությունը փաստում է, որ համաճարակին զոհ գնացածներից 27-ը եղել են հղի կամ նոր ծննդաբերած կանայք: Այսպիսով` A H1N1 վիրուսով վարակվելու հետևանքով մինչև օրս Թուրքիայում մահացել է 415 մարդ: Երկրում էլ ավելի լայնամասշտաբ են դարձել հակահամաճարակային միջոցառումները:
Placeholder