Թայլանդում կալանավորված, զենքով բեռնավորված ինքնաթիռը Ուկրաինայից Ադրբեջան է թռել առանց բեռի
Իրավունք
13:32 15/12/2009

Թայլանդում կալանավորված, զենքով բեռնավորված ինքնաթիռը Ուկրաինայից Ադրբեջան է թռել առանց բեռի

Դեկտեմբերի 12-ին Թայլանդում կալանավորված, զենքով բեռնավորված Իլ-76 ինքնաթիռը դեկտեմբերի 8-ին Ուկրաինայից Ադրբեջան է թռել առանց բեռի: Լրագրողներին այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի
նախարար Պետր Պորոշենկոն:


Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ն, նախարարը հայտարարել է, որ ինքնաթիռը ուկրաինական չէ, անձնակազմի անդամները ևս ուկրաինացիներ չեն: Պ. Պորոշենկոն հայտնել է, որ այս ինքնաթիռը ժամանել է Ուկրաինա` ավելի կոնկրետ Գոստոմել, առանց բեռի հոկտեմբերի 13-ին, իսկ դեկտեմբերի 8-ին առանց բեռի թռել է դեպի Բաքու:

«Մեր տվյալներով ինքնաթիռը դատարկ վայրէջք է կատարել մի քանի օդանավակայաններում և միայն Պխենյանում է բեռնավորվել: Պխենյանից ինքնաթիռը թռել է Բանկոկ»,-ընդգծել է Պ. Պորոշենկոն:


Միևնույն ժամանակ արտաքին գործերի նախարարը նշել է.

«Մենք ստուգում ենք տեղեկատվությունը` կապված ուկրաինական ընկերությունների հնարավոր ցանկացած ձևափաչի մասնակցությանը այս չվերթին: Բայց այսօրվա դրությամբ ոչ մի ապացույց մեր մասնակցության վերաբերյալ չկա»:


Նախարարը ընդգծեց, որ ուկրաինական իրավասու մարմինները պատրաստ են ներկայացնել ցանկացած տեղեկատվություն` հետաքննության անցկացման ժամանակ:

Աղբյուրը հիշեցնում է, որ Ինքնաթիռում հայտնաբերվել են հրազեն, պայթուցիկներ, ականանետ և նույնիսկ հրթիռներ: Ոչ պաշտոնական տվյալներով, զենքի ընդհանուր ծավալը կազմում է մոտավորապես 35 տոննա:
Placeholder
Թայլանդում կալանավորված, զենքով բեռնավորված ինքնաթիռը Ուկրաինայից Ադրբեջան է թռել առանց բեռի