Հայ բռնցքամարտիկը մահացել է հիվանդանոցում
Սպորտ
17:09 16/12/2009

Հայ բռնցքամարտիկը մահացել է հիվանդանոցում

Պոդոլսկի քաղաքային մանկական հիվանդանոցում մահացել է 15-ամյա բռնցքամարտիկ Նորայր Մուրադյանը, ով այնտեղ էր տեղափոխվել դեկտեմբերի 10-ին անցկացրած պարապմունքից հետո: Նա հարված է ստացել գլխին, որի արդյունքում կորցրել է գիտակցությունը և վայր ընկել:

«Տղան երկու վիրահատություն է տարել»,- «Life News»-ի թղթակցին տեղեկացրել է հիվանդանոցին մոտ կանգնած աղբյուրը:
Ցավոք, նյարդավիրաբույժների ջանքերն ապարդյուն են անցել: Երեքշաբթի երեկոյան անչափահաս բռնցքամարտիկը, առանց գիտակցության գալու, մահացել է վերակենդանացման բաժանմունքում:
Կապված պատանի մարզիկի մահվան հետ` տեղամասային ոստիկաններն այժմ ստուգումներ են իրականացնում:
Placeholder
Հայ բռնցքամարտիկը մահացել է հիվանդանոցում