Լիտվան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթին
Մշակույթ
08:45 16/12/2009

Լիտվան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթին

Տնտեսական ծանր վիճակի պատճառով Լիտվան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթին: Այս մասին, ըստ «Գազետա.ռու»-ի, լրատվամիջոցերին հայտնել է Լիտվայի ռադիոյի և հեռուստատեսության տնօրենը: «Երեկ մասնակցել-չմասնակցելու համար որոշում կայացնելու վերջին օրն էր»,-ասել է նա: Միևնույն ժամանակ վստահեցրել, որ նույնիսկ մերժման դեպքում Լիտվան հնարավորություն ունի մասնակցել մրցույթին: «Այժմ բոլոր ջանքերն ուղղված են հովանավորներ գտնելուն»,-հստակեցրել է նա:

Նշենք, որ այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվեց Մոսկվայում, որտեղ Լիտվայի մասնակիցը զբաղեցրեց 23-րդ տեղը: 2010-ին մրցույթն անցկացվելու է Օսլոյում:
Placeholder
Լիտվան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթին