Բժշկական զբոսաշրջության զարգացման համար Հայաստանում բարենպաստ պայմաններ կան. Մ. Աթայան
Տնտեսություն
12:03 16/12/2009

Բժշկական զբոսաշրջության զարգացման համար Հայաստանում բարենպաստ պայմաններ կան. Մ. Աթայան

Ավանդական զբոսաշրջությանը վաղուց արդեն փոխարինելու են եկել այլընտրանքային տարբերակները: Օրինակ Թուրքիան, որտեղ թեպետ ավանդական զբոսաշրջության համար բոլոր նպաստավոր պայմանները կան, ևս վերջին շրջանում իր ուշադրությունը սևեռել է այլընտրանքային ` մասնավորաբար բժշկական զբոսաշրջության զարգացման վրա:

Ըստ «Հայաստանի ազգային զբոսաշրջային գրասենյակի» տնօրեն Մարիա Աթայանի, Հայաստանում ևս բավական բարենպաստ պայմաններ կան բժշկական զբոսաշրջության զարգացման համար: Նրա խոսքերով, դա որակյալ և ոչ շատ թանկ բժշկական ծառայություններից օգտվելն է:

«Հայաստանում բավական զարգացած է ատամնաբուժությունը և սրտանոթային հիվանդությունների բուժումը: Օրինակ ատամնաբուժությունը Երևանում բավական էժան է. համեմատած Մոսկվայի գների հետ` մոտ 3-4 անգամ: Ինչ վերաբերում է սրտանոթային հիվանդությունների վիրահատությանը, ապա այնպիսի վիրահատություններ, որպիսիք կատարվում են Հայաստանում, հնարավոր է իրականացնել միայն Իսրայելում»,-ասաց Մ. Աթայանը:
Placeholder
Բժշկական զբոսաշրջության զարգացման համար Հայաստանում բարենպաստ պայմաններ կան. Մ. Աթայան