Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
AH1N1 գրիպով ախտորաշված հիվանդների թիվը նախորդ օրվա համեմատ չի ավելացել: Նույնն է մնացել նաև հիվանդության հետևանքով զոհերի թիվը: Այս պահին հանրապետությունում գրանցված է A H1N1 վիրուսային վարակի լաբորտոր հաստատված 92 դեպք, որից երկուսը մահվան ելքով: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը:
Հիշեցնենք, որ մահվան մի դեպքն արձանագրվել է 16 շաբաթական հղի կնոջ մոտ, որը ծանր վիճակում ք. Հրազդանից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ և մահացել է, մյուսը 28-ամյա երիտասարդ էր:
Շ. Հունանյանը նշեց, որ ամենօրյա մոնիտորինգի արդյունքերը ցույց են տալիս, որ հանրապետությունում սուր շնչառական վիրուսային հիվանդությունները օրեցօր նվազում են, կիսով չափ նվազել է նաև շտապ օգնության կանչերի թիվը:
Շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունը վերջին օրերի ընթացքում նվազել է օրական 300-500 դեպքով: Նվազում են նաև շտապ օգնության կանչերն` օրական գրեթե 30 կանչով:

Placeholder