Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կրթություն, գիտություն
16:03 17/12/2009
Դեկտեմբերի 21-ից դպրոցներում դասերը կվերսկսվեն. Գրիպը նահանջել է
Դեկտեմբերի 21-ից մանկապարտեզներն ու դպրոցները կշարունակեն աշխատել, ինչպես միշտ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին Կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ից մինչև 19-ը հայտարարվել էր կարանտին` սուր շնչառական վիրուսային հիվանդությունների և գրիպի տարածման պատճառով:
Ըստ ԿԳՆ լրատվական ծառայության, ձմեռային-տոնական արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 28-ից և կշարունակվեն մինչև հունվարի 11-ը:
Իր հերթին Հանրապետության ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը տեղեկացրեց, որ սուր շնչառական վիրուսային հիվանդություններն ու գրիպը նահանջել են, իսկ կանչերի թիվը նվազել: «Այլևս նախկին տարածվածությունը չկա», -ասաց Ասոյանը:
Այնուամենայնիվ, նա շարունակում է մարդկանց խորհուրդ տալ գրիպից պաշտպանվելու համար կրել բժշկական դիմակներ, մասսայական միջոցառումներին չմասնակցել, շատ օգտագործել վիտամին C:

Placeholder