Բաց դռների օր Երևանի կոնյակի գործարանում
Տնտեսություն
13:10 17/12/2009

Բաց դռների օր Երևանի կոնյակի գործարանում

Ամանորի տոների նախօրեին, ինչպես տեղեկացնում են Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի բաժնից, գործարանը կազմակերպում է «Բաց դռների օր» միջոցառում-ակցիա: Ակցիան տեղի կունենա դեկտեմբերի 19-ին և 20-ին` ժամը 10:00-ից մինչև 17:30:

Ըստ աղբյուրի, միջոցառման ընթացքում նախատեսված է շրջայց Երևանի կոնյակի գործարանի հնեցման արտադրամասում, հնարավորություն` ձեռք բերելու «ԱրԱրԱտ» կոնյակի ողջ տեսականին ամանորի զեղչերով, անակնկալներ և նվերներ:
Մուտքն ազատ է:
Տեղեկությունների համար զանգահարել` 510 149 և 510 101 հեռախոսահամարներով:
Placeholder
Բաց դռների օր Երևանի կոնյակի գործարանում