Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ամանորյա տոներից հետո մեր թատրոնում կվերաբացվի տիկնիկների թանգարանը: Այն կրում է թանգարանի հիմնադիր Պավլոս Բորոյանի անունը»,- ասուլիսում այս մասին հայտարարեց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Թանգարանում ցուցադրվելու է մոտ 300 տիկնիկ: «Այն, հիմնականում, տիկնիկ կերպարների թանգարան է: Մեր թանգարանում կան նաև տարազներով տիկնիկներ: Տիկնիկների մի մասը մեր խաղարկային ցանկից է: Ունենք երկու նվեր` չինական, նորզելանադական: Թանգարանի պատերին փակցված են նաև տիկնիկների էսքիզներ»,- ասաց նա:
Ռ. Բաբայանն ասաց, որ 1975 թվականին թատրոնում թանգարան բացելու որոշում է կայացվել` ի շնորհիվ Պ. Բորոյանի: Այնուհետև թանգարանը տարբեր ժամանակներում տարբեր խնդիրներ է ունեցել: 2002-ին վերաբացվել է թանգարանը, սակայն չի ունեցել ցուցափեղկեր: Առաջին ցուցափեղը կառուցվել է 5 տարի առաջ: Այս տարի մշակույթի նախարարության աջակցությամբ կառուցվել է ևս 4 ցուցափեղկ, մնացած ցուցափեղկերը կառուցվել են թատրոնի միջոցներում:

Placeholder