Լևոն Արոնյանը Կմասնակցի Լինարեսի ավանդական գերմրցաշարին
Սպորտ
18:44 18/12/2009

Լևոն Արոնյանը Կմասնակցի Լինարեսի ավանդական գերմրցաշարին

Լևոն Արոնյանը կմասնակցի 2010 թ. փետրվարի 12-25-ը Իսպանիայի Լինարես քաղաքում անցկացվելիք ավանդական գերմրցաշարին: Հայ շախմատիստի մրցակիցները կլինեն գրոսմայստերներ Վեսելին Տոպալովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վուգար Հաշիմովը, Ֆրանսիսկո Վալեխո-Պոնսը և, հավանաբար, Բորիս Գելֆանդը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Ավելացնենք, որ Լինարեսի մրցաշարը մտնում է «Մեծ սաղավարտի» խաղարկության ծրագրի մեջ:
Placeholder
Լևոն Արոնյանը Կմասնակցի Լինարեսի ավանդական գերմրցաշարին