Գրանցվել է խոզի գրիպով 104 հիվանդ
Առողջություն
14:45 21/12/2009

Գրանցվել է խոզի գրիպով 104 հիվանդ

Հանրապետությունում խոզի գրիպով` A/H1N1-ով հիվանդների թիվն այսօրվա դրությամբ ավելացել է 3-ով: Այսպիսով, ինչպես Panorama.am-ին ասաց առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը, հանրապետությունում խոզի գրիպով հիվանդների թիվը հասել է 104-ի, որից երկուսը` մահվան ելքով:

Բացի այդ, նա նշեց, որ հիվանդությունից նոր մահացության դեպքեր չեն գրանցվել:
Հիշեցնենք, որ որ ամենօրյա մոնիտորինգը շարունակվում է: Իսկ արդյունքները ցույց են տալիս, որ երկրում սուր շնչառական հիվանդությունների թվի նվազում է նկատվում:

Placeholder
Գրանցվել է խոզի գրիպով 104 հիվանդ