Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Չարենցավան քաղաքում այսօր մեկնարկելու է ‹‹DigiTec անիվների վրա›› ցուցահանդես-տոնավաճառը: Միջոցառման նպատակն է խթանել ՀՀ մարզերում Տեղեկատվական և Հեռահաղորդակցական Տեխնոլոգիաների /ՏՀՏ/ կիրառումը, ՏՀՏ ընկերությունների ապրանքների և ծառայությունների սպառումը, ընդլայնել ՏՀՏ շուկան, մեծացնել ապրանքների և ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը մարզային համայնքների համար, նպաստել տեղեկատվական հասարակության կայացմանը:
Ցուցահանդես-տոնավաճառին կմասնակցեն ՏՀՏ առաջատար հայկական ընկերություններ, որոնք կներկայացնեն իրենց համակարգչային սարքավորումները, ծրագրային լուծումները, հեռահաղորդակցման ապրանքները և այլն: Նրանք կշրջեն մարզային 42 քաղաքներում` կայանելով և ցուցադրվելով յուրաքանչյուրում մեկական աշխատանքային օր: Միջոցառումը կունենա ցուցահանդեսային, ուսուցողական և զվարճանքի բաղադրիչներ: Նախատեսվում է, որ մեկ անգամյա տոնավաճառը կայցելի նույն ուղղության վրա գտնվող 5 բնակավայր:
‹‹DigiTec անիվների վրա›› ցուցահանդես-տոնավաճառը դեկտեմբերի 21-ից կշարժվի հետևյալ ուղղություններով` Չարենցավան (21 դեկտեմբեր), Հրազդան (22 դեկտեմբեր), Սևան (23 դեկտեմբեր), Դիլիջան (24 դեկտեմբեր), Իջևան, (25 դեկտեմբեր):

Placeholder