ՀՀ ֆինանսների նախարարը  կմասնակցի Եվրասիական տնտեսական համագործակցության Հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի առաջին նիստին
Տնտեսություն
11:28 21/12/2009

ՀՀ ֆինանսների նախարարը կմասնակցի Եվրասիական տնտեսական համագործակցության Հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի առաջին նիստին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն այսօր կմասնակցի Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական համագործակցության Հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի առաջին նիստին: Այս մասին հայտնում են ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Եվրասիական տնտեսական համագործակցության Հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հունիսի 9-ին` Մոսկվայում` անդամ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից: Հիմնադրամի կանոնադրական կապիտալը կկազմի մինչև 10 մլրդ դոլար, որից Ռուսաստանի բաժինը կկազմի 7,5 մլրդ դոլար, Ղազախստանինը` 1 մլրդ դոլար , Բելառուսինը` 10 մլն դոլար, իսկ մյուս երկրներինը, այդ թվում նաև Հայաստանի մասնաբաժինը կկազմի 1 մլն դոլար: Հայաստանն արդեն իսկ դեկտեմբերի 17-ին փոխանցել է գումարի 10 տոկոսը, իսկ մնացած 90 տոկոսը` համաձայն հիմնադրամի ստեղծման պայմանագրի, փոխանցվելու է մուրհակի տեսքով:

Այսօր կայանալիք նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել և հաստատել հիմնադրամի 2010թ հործունեությանն առնչվող մի շարք փաստաթղթեր, մասնավորապես նախատեսվում է հաստատել Հակաճգնաժամային հիմնադրամի փորձագիտական խորհրդի կանոնակարգը, կազմը, գումարների հատկացման կարգը և այլն:
Placeholder
ՀՀ ֆինանսների նախարարը կմասնակցի Եվրասիական տնտեսական համագործակցության Հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի առաջին նիստին