Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը ու Ղրղզստանը ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամին կանխավճար են կատարել այդ հիմնադրամում իրենց ավանդի ծավալի 10 տոկոսի չափով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը` հակաճգնաժամային հիմնադրամի առաջին նիստից հետո: Ընդհանուր առմամբ այս պահին փոխանցված է 850.2 մլն դոլար:
Կուդրինն ասել է, որ մոտակա օրերին փոխանցումներ կկատարեն նաև ԵվրԱզԷս-ի մյուս անդամ երկրները՝ Տաջիկստանն ու Բելառուսը: Չորս երկրների կատարած փոխանցումներն արդեն բավարար են, որպեսզի հիմնադրամը սկսի վարկեր տրամադրել: «Այսօրվանից սկսած մենք իրավասու ենք վարկեր տրամադրել»,-ասել է նախարարը: Հիմնադրամի խորհրդի նիստում երկուշաբթի մասնակիցները խորհուրդ են տվել վարկ ստանալ ցանկացող երկրներին ներկայացնել նախնական հայտեր:
Կուդրինը հիշեցրել է, որ հիմնադրամը գումար տրամադրելու է երկու տեսքով՝ կայունացնող վարկեր և ներդրումային վարկեր, որոնք ուղղված կլինեն ինտեգրացիոն ծրագրերի իրականացմանը:
Նշենք, որ Եվրասիական տնտեսական համագործակցության Հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հունիսի 9-ին` Մոսկվայում` անդամ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից: Հիմնադրամի կանոնադրական կապիտալը կկազմի մինչև 10 մլրդ դոլար, որից Ռուսաստանի բաժինը կկազմի 7,5 մլրդ դոլար, Ղազախստանինը` 1 մլրդ դոլար , Բելառուսինը` 10 մլն դոլար, իսկ մյուս երկրներինը, այդ թվում նաև Հայաստանի մասնաբաժինը կկազմի 1 մլն դոլար: Հայաստանն արդեն իսկ դեկտեմբերի 17-ին փոխանցել է գումարի 10 տոկոսը, իսկ մնացած 90 տոկոսը` համաձայն հիմնադրամի ստեղծման պայմանագրի, փոխանցվելու է մուրհակի տեսքով:

Placeholder