Վրաստանում գրանցվել է А/H1N1-ից մահվան 9-րդ դեպքը
Տարածաշրջան
10:30 24/12/2009

Վրաստանում գրանցվել է А/H1N1-ից մահվան 9-րդ դեպքը

Վրացական Քութաիսի քաղաքում А/H1N1-ից մահացել է ևս մեկ կին: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:


«Կովկաս-Փրեսս»-ի հաղորդմամբ, մահացել է 29-ամյա Սոֆո Մաչարաշվիլին, ով հիվանդանոց է տեղափոխվել ուշ գիշերով` ծանր վիճակում: Չնայած բժիշկների ջանքերին` աղջկան փրկել  չի հաջողվել:


Սա խոզի գրիպից գրանցված մահվան 9-րդ դեպքն է Վրաստանում: Ընդհանուր առմամբ, ներկայումս Վրաստանում գրանցված է 950 վարակված, ում առողջական վիճակը ծանր է. նրանք ստացիոնար բուժում են ստանում:
Placeholder
Վրաստանում գրանցվել է А/H1N1-ից մահվան 9-րդ դեպքը