«Վերին Լարս» հսկիչանցագրային կետը ծրագրվում է բացել գալիք  մարտ ամսին
Տնտեսություն
14:11 24/12/2009

«Վերին Լարս» հսկիչանցագրային կետը ծրագրվում է բացել գալիք մարտ ամսին

Վրացական լրատվամիջոցների տեցեկացմամբ, Ռուսաստանի և Վրաստանի ցամաքային սահմանը կապող «Վերին Լարս» հսկիչ- անցագրային կետը կարող է բացվել գալիք մարտ ամսին:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն:

Վերջինիս խոսքերով, անցակետի բացման մասին որոշում ընդունվել է ռուս և վրացի փորձագետների վարած բանակցությունների ժամանակ, որոնք անցկացվել են շվեյցարական կողմի օժանդակությամբ ու միջնորդությամբ:

«Մինչ այժմ ձեռք է բերվել բանավոր համաձայնություն, սակայն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում փորձագետները կանցկացնեն ևս մեկ հանդիպում, և համաձայնությունը վերջնական տեսք կստանա», - ասել է փոխարտգործնախարարը:


Կալանդաձեն հայտարարել է նաև, որ «Վերին Լարս» անցակետի բացման արդյունքում բեռնափոխադրումներ կիրականացվեն ոչ միայն Ռուսաստանից դեպի Հայաստան և հակառակը, այլ վրացական կազմակերպությունները նույնպես հնարավորություն կունենան տեղական ապրանքները տեղափոխել Ռուսաստան:
«Մենք դրական ենք գնահատում ընթացիկ բանակցություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, սպասում ենք դրանց պաշտոնական ձևակերպմանը»,- հայտարարել է վրաց արտգործնախարարը:

Placeholder
«Վերին Լարս» հսկիչանցագրային կետը ծրագրվում է բացել գալիք մարտ ամսին