Հաստատվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բյուջեն
Քաղաքական
09:32 25/12/2009

Հաստատվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բյուջեն

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հաստատել է կազմակերպության բյուջեն: Այսպիսով, 2010-2011 թվականների համար այն կազմել է 5,156 մլդ դոլար: Այդ միջոցները, որոնք հավաքվում են անդամ երկրների վճարումներից, ուղղված են լինելու ՄԱԿ-ի կողմից պարբերական իրականացվող գործողություններին: Հայտնում է «Ռիա նովոստին»:

Բացի այդ, գլխավոր ասամբլեայի հռչակագրում անփոփոխ են մնացել վճարների չափերը: Հիմնական չափանիշը, որի հիման վրա կազմվում է վճարումների չափը, հանդիսանում է երկրի վճարողունակությունը:

Համաձայն կազմակերպության որոշման, առավելագույն վճարը չի կարող գերազանցել բյուջեի 22%-ը: Հենց այդքան էլ պետք է հատկացնի ԱՄՆ-ը` ՄԱԿ-ի բյուջեի խոշոր վճարողը: 2-րդ տեղում Ճապոնիան է, հաջորդը` Գերմանիան: Ռուսաստանը զբաղեցնում է 14-րդ տեղը:

ՄԱԿ-ի կանոնների համաձայն, ժամանակին վճարումներ չանող երկրները հայտնվում են պարտապանի կարգավիճակում: Այդ դեպքում երկիրը կարող է զրկվել գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից:
Placeholder
Հաստատվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բյուջեն