Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել 2009 թվականին լավագույն արդյունքներ արձանագրած մարզիկների ու մարզիչների հետ:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ` երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել Հայաստանի, Եվրոպայի և աշխարհի տարբեր առաջնություններում Արցախի մարզիկների ունեցած հաջողությունների կապակցությամբ: Միևնույն ժամանակ Նախագահը համոզմունք է հայտնել, որ կարելի է ավելի բարձր արդյունքների հասնել, որի համար կա համապատասխան ներուժ:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ սպորտի և ֆիզիկական կուլտուրայի բնագավառը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար, և պետությունը այսուհետ էլ ըստ ամենայնի կաջակցի ոլորտի զարգացմանը:
Հանդիպման վերջում Նախագահը պարգևներ է հանձնել բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և մարզիչներին:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Աժ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը և ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը:

Placeholder