Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօրվա դրությամբ հանրապետությունում արձանագրվել է գրիպի A H1N1 վիրուսային վարակի լաբորատոր հաստատված 107 դեպք: Վերջին տեղեկատվության համաձայն, մահվան դեպքերը չեն ավելացել. գրանցվել է միայն 2 մահվան դեպք: Այս մասին Panorama.am-ին ասաց առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը:
Ներկայումս հանրապետության բուժկանխարգելիչ կազմակերպություններում բուժվում է 11 հիվանդ: 94 հիվանդ արդեն առողջացել ու դուրս է գրվել:
Շ. Հունանյանը նշեց, որ ներկայումս հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վիրուսային հիվանդությունների օրական մոնիտորինգը: Համաձայն վերջինիս, նշված հիվանդություններով հիվանդացությունն ունի նվազման միտում: Նվազում են նաև շտապ օգնության կանչերը:
Ի դեպ, նախարարությունում գործում է 2 թեժ գիծ, որոնցով քաղաքացիները կարող են գտնել հիվանդության հետ կապված իրենց հուզող հարցերի պատասխանները:

Placeholder