Չեխիայում ավելանում է խոզի գրիպից մահացածների թիվը
Աշխարհում
10:36 26/12/2009

Չեխիայում ավելանում է խոզի գրիպից մահացածների թիվը

Վերջին 7 օրերի ընթացքում Չեխայում մահացել է տասը մարդ, ում մոտ հաստատվել է խոզի գրիպ ախտորոշումը: Հոկտեմբերի վերջից սկսած, երբ երկրում գրանցվեց հիվանդությունից առաջին մահվան դեպքը, հաշվվում է խոզի գրիպից 48 մահ:


Ինչպես հայտնում է «Պրահա» ռադիոկայանը, չեխական սանիտարահիգիենիկ ծառայության տվյալների համաձայն, А(H1/N1) վարակով հիվանդացել է 1200 մարդ, որոնցից շուրջ 80-ը գրանցվել է վերջին շաբաթվա ընթացքում:

Բուժաշխատողների ու թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց պատվաստումները երկրում սկսվել են մեկ ամիս առաջ:
Նշենք, որ ներկայումս խոզի գրիպի դեմ պատվաստվել է շուրջ 40 հազար մարդ:
Placeholder
Չեխիայում ավելանում է խոզի գրիպից մահացածների թիվը