Վրաստանում խոզի գրիպի զոհերի թիվը հասել է 10-ի
Տարածաշրջան
10:46 28/12/2009

Վրաստանում խոզի գրիպի զոհերի թիվը հասել է 10-ի

Վրաստանում այսօր առավոտյան մահացել է խոզի գրիպով վարակված տասներորդ մարդը: Ինչպես «Թրենդ» գործակալությանը հայտնել են վարակաբանության ազգային կենտրոնից, Քութաիսի բազմապրոֆիլային հիվանդնանոցում մահացել է 27-ամյա Ալեքսանդր Սուլակվելիձեն:

Նա հիվանդոնց է տեղափոխվել ծանր առողջական վիճակում` 3 օր առաջ: Նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ: Բժիշկները, չնայած գործադրած բոլոր ջանքներին, չեն կարողացել փրկել երիտասարդի կյանքը:
Սա Վրաստանում խոզի գրիպից մահացության արդեն տասներորդ դեպքն է:

Նշենք, որ այսօրվա դրությամբ Վրաստանում լոբորատոր կարգով հաստատվել է հիվանդության 1 026 դեպք: Իսկ հիվանդանոցում գտնվող հիվանդներից 4-ի առողջական վիճակը մասնագետները ծանր են գնահատում:
Placeholder
Վրաստանում խոզի գրիպի զոհերի թիվը հասել է 10-ի