ԱՄՆ տնտեսությունը 2010թ.-ին կարող է վերադառնալ բացասական դինամիկային
Տնտեսություն
15:28 28/12/2009

ԱՄՆ տնտեսությունը 2010թ.-ին կարող է վերադառնալ բացասական դինամիկային

2008թ.-ի տնտեսության գծով նոբելյան մրցանակակիր, ազդեցիկ ամերիկացի տնտեսագետ Պոլ Կրուգմանը մտավախություն ունի, որ 2010թ.-ի երկրորդ կեսին ԱՄՆ տնտեսությունը կարող է վերադառնալ բացասական դինամիկային: Այսպիսի հայտարարություն է կատարել նա ABC հեռուստաընկերության եթերում: Տեղեկանում ենք rbc.ru-ից:


Տնտեսագետի խոսքերով գոյություն ունի «հիմնավորված բարձր հավանականությունն» այն բանի, որ ամերիկյան տնտեսությունը 2010թ.-ի երկրորդ կիսամյակում կսեղմվի:

Նմանօրինակ գնահատական էր տվել մեկ այլ հեղինակավոր տնտեսագետ` 2001թ.-ի նոբելյան մրցանակակիր Ջոզեֆ Ստիգլիցը:

«Գոյություն ունի նշանակալի հավանականություն այն բանի, որ աճի ցուցանիշը (2010թ.-ի երկրորդ կիսամյակի ԱՄՆ տնտեսության ) բացասական կլինի»,-մի շաբաթ առաջ հայտարարել էր Ստիգլիցը:

ԱՄՆ Տնտեսական վերլուծությունների բյուրոյի վերջնական տվյալներով երկրի ՀՆԱ-ն այս տարվա երրորդ եռամսյակում աճել է անցյալ եռամսյակի համեմատ տարեկան կտրվածքով 2,2%: Սա նկատելիորեն ցածր է սկզբնական գնահատականից` 3,5%, որը իջել է սկզբում մինչև 2,8%, ապա 2,2%:

«Փորձագետների կարծիքով ամերիկյան տնտեսությանն անհրաժեշտ է աճել գոնե 3%-ով, որպեսզի ապահովվի զբաղվածության աճ: Եթե տնտեսությունը շարունակի կորցնել աշխատատեղերը, այս իրավիճակը մեծ վերապահմամբ կարելի է վերականգնում անվանել նույնիսկ ՀՆԱ աճի դեպքում»,- նկատում են տնտեսագետները:
Placeholder
ԱՄՆ տնտեսությունը 2010թ.-ին կարող է վերադառնալ բացասական դինամիկային