Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Հրազդանի հիմնանորոգված բժշկական կենտրոնի բացմանը
Առողջություն
13:49 29/12/2009

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Հրազդանի հիմնանորոգված բժշկական կենտրոնի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ամբողջովին հիմնանորոգված բժշկական կենտրոնի բացման արարողությանը:Այս մասին հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից:

Կենտրոնի արդիականացումն իրականացվել է Համաշխարհային բանկի «Հայաստանի առողջապահության համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակում: Այս ծրագրում ընդգրկված մարզային հիվանդանոցների շարքում Հրազդանի բժշկական կենտրոնն առաջինն է` աշխատանքներն ավարտելու առումով:

«Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կազմում ներառված են քաղաքի հիվանդանոցը, պոլիկլինիկան և ծննդատունը: Նախատեսվում է այստեղ տեղափոխել նաև Հրազդանի բժշկական քոլեջը:

Մարզային հիվանդանոցային համակարգում Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է հիմնական բժշկական սարքավորումներով հագեցած արդիական բժշկական կենտրոն:
Բժշկական կենտրոնի արդիականացումը թելադրված է նաև ՀՀ առողջապահության համակարգի օպտիմալացման ռազմավարությամբ, որի նպատակը բժշկական հիմնարկների գործունեության արդյունավետության և որակի բարձրացումն է:
Placeholder
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Հրազդանի հիմնանորոգված բժշկական կենտրոնի բացմանը