2010թ.-ից Ռուսաստանը չի ներկրելու ամերիկյան թռչնամիս, իսկ Հայաստանը՞
Տնտեսություն
12:02 12/01/2010

2010թ.-ից Ռուսաստանը չի ներկրելու ամերիկյան թռչնամիս, իսկ Հայաստանը՞

Երեկ «Վեդոմոստի» թերթը հրպարակել էր տեղեկատվություն այն մասին, որ հունվարի 1-ից ամերիկյան հավի բդերի ներկրումը Ռուսաստան արգելված է, քանի որ հավի բդերի մշակման ժամանակ կիրառված քլորի չափաբաժինը սահմանվածից բարձր է:

Ինչպիսի՞ իրավիճակ է Հայաստանում և ԱՊՀ-ում: Panorama.am-ի հարցադրմանը գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության սննդամթերքի անվտանգության բաժնի պետ բաժնի պետ Արթուր Վարժապետյանը պատասխանեց, որ ամանորին իրականացված վերահսկողությունը վտանգավոր և մտահոգիչ փաստեր չի վերհանել:

«Ինչ վերաբերում է Հայաստան ներկրվող հիմնականում բրազիլական հավի բդերին, մեր տեսչության կողմից իրականացված լաբորատոր ուսումնասիրությունները անվտանգության հետ կապված շեղումներ չեն գրանցել»,-հավելեց Ա. Վարժապետյանը:

Բացի այդ, վարչության պետը նկատեց, որ ժողովուրդը, եթե միջոցները թույլ են տալիս, նախընտրում է տեղական թռչնի միսը: Ոչ մի ահազանգ չկա նաև ԱՊՀ այլ պետություններից:
Ա. Վարժապետյանը նաև նշեց, որ ներկրվող թռչնի միսը մանրէազերծվելու նպատակով ենթարկվում է քիմիական փորձաքննության` քացախաթթվով և ֆորմալինով:

«Քանի որ կա ահազանգ Ռուսաստանից, ապա այսօրվանից սկսվելու է նաև քլորի փորձաքննություն»,-հավաստեց Ա. Վարժապետյանը:

Ռուսաստանում, ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները, համոզված են, որ այս գործողությունները չեն հանգեցնի տեղական թռչնամսի թանկացմանը, բացի այդ այն լիովին կբավարարի առկա պահանջարկը և դեֆիցիտ չի առաջանա: Կա նաև տեսակետ, որ վերջին շրջանում նմանօրինակ ստուգումների խստացումները պայմանավորված են տնտեսական գործոններով, քանի որ խթանում են տեղական արտադրանքի սպառմանը:
Placeholder
2010թ.-ից Ռուսաստանը չի ներկրելու ամերիկյան թռչնամիս, իսկ Հայաստանը՞