Թուրքական համալսարանում բացվում է հայոց լեզվի և գրականության ֆակուլտետ
Քաղաքական
16:27 14/01/2010

Թուրքական համալսարանում բացվում է հայոց լեզվի և գրականության ֆակուլտետ

Թուրքական «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական կայքի տեղեկացմամբ` Թուրքիայի Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանում բացվելու է հայոց լեզվի և գրականության ֆակուլտետ: Նշենք, որ նման ֆակուլտետ ավելի վաղ բացվել էր թուրքական Նևշեհիր քաղաքի համալսարանում:


Էրջիյես համալսարանի փոխռեկտոր, պրոֆեսոր Մեթին Հյուլագուն հայտնել է, որ իրենք, հավանաբար, հաջորդ ուսումնական տարում կուսուցանեն հայոց լեզու և հայ գրականություն: Համալսարանի այդ նոր նախաձեռնությունը Հյուլագուն պայմանավորել է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությամբ, որի առանցքը, ըստ նրա, բոլոր հարևանների հետ բարիդրացիություն անցնելն է:


«Այդպիսի արտաքին քաղաքականության համար անհրաժեշտ ենթակառուցվածքները համալսարաններն են ձևավորում: Մենք էլ` որպես Էրջիյես համալսարան, ստանձնել ենք մեր չափով պատասխանատվություն այդ գործում»:


Փոխռեկտորը նաև նշել է, որ Թուրքիայի և տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական խնդիրների լուծմանը նպաստել կարողանալու համար իրենց համալսարանը մտադիր ռազմավարական հետազոտությունների կենտրոն հիմնել:
Տեղեկացվում է, որ այդ համալսարանում բացվելու են նաև հնդկերենի, պարսկերենի, արաբերենի և եբրայերենի ֆակուլտետներ: Մեթին Հյուլագուն ընդգծել է. որ իրենք այժմ լեզվի մասնագետներ են փնտրում:

Placeholder
Թուրքական համալսարանում բացվում է հայոց լեզվի և գրականության ֆակուլտետ