Ջոնի Դեպպի արձանը կանգնեցվել է Սերբիայում
Մշակույթ
10:23 14/01/2010

Ջոնի Դեպպի արձանը կանգնեցվել է Սերբիայում

Սերբիայում հոլիվուդյան աստղ Ջոնի Դեպպի արձանն են կանգնեցրել: Այս մասին տեղեկացնում է «Ասոշիէյթիդ պրեսս»-ը: Հուշարձանը կանգնեցվել է սերբական մի փոքր գյուղում, որտեղ այս օրերին անցկացվում է հեղինակային ֆիլմի Kustendorf  փառատոնը: Դեպպին հուշարձանը ներկայացրել է սերբ ռեժիսոր և նրա մտերիմ ընկեր Էմիր Կուստուրիցան:

Հունվարի 12-ին, այցելելով Սերբիա, Ջոնի Դեպպը հանդիպել է նախագահ Բորիս Տադիչի հետ, այնուհետև մասնակցել փառատոնին: Հայտնի դերասանը կմնա Սերբիայում ևս երեք օր, որի ընթացքում «գարեջուր է խմելու, ֆիլմ է դիտելու, ինչպես նաև` այցելելու է այն վայրերը, որտեղ ընթանալու են մեքսիկացի հեղափոխական Պանչո Վիլյեյի մասին ֆիլմի նկարահանումները»:
Placeholder
Ջոնի Դեպպի արձանը կանգնեցվել է Սերբիայում