Ադրբեջանի հավաքականը Հայաստան ժամանելու հրավեր է ստացել
Սպորտ
18:54 14/01/2010

Ադրբեջանի հավաքականը Հայաստան ժամանելու հրավեր է ստացել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախորդ տարվա ընթացքում Հայաստանում անցկացվեցին միջազգային խոշոր մրցաշարեր: Որպես արդյունք` տարբեր մարզաձևերի եվրոպական ու համաշխարհային ֆեդերացիաներն սկսել են ավելի շատ վստահել Հայաստանին և նրան վստահել նաև այլ առաջնությւնների կազմակերպման իրավունքը:

2010 թ. առաջինը հայ մարզասերներին կներկայանան աշխարհի ուժեղագույն ըմբիշները: Փետրվարի 12-ից 14-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը: Սա, ի դեպ, մարզաձևի առաջին խոշոր միջոցառումն է մեր երկրում: Հաշվի առնելով ըմբշամարտի այս ոճում Հայաստանի վերջին հաջողությունները` մենք մեր մարզիկներից ակնկալում ենք նոր հաղթանակներ ու տիտղոսներ:

Ինչպես տեղեկացնում է աշխարհի գավաթի խաղարկության` ԶԼՄ-ների հետ տարվող աշխատանքների պատասխանատու Էդուարդ Քալանթարյանը, հայ ըմբիշների հետ գորգ դուրս կգան Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Հունգարիայի, Իրանի Իսլամական Հանրապետության, Կուբայի ուժեղագույն ըմբիշները: Հրավեր է ուղարկվել նաև Ադրբեջանի հավաքականին: Նրանց մասնակցության հարցը կճշտվի ավելի ուշ:
Placeholder
Ադրբեջանի հավաքականը Հայաստան ժամանելու հրավեր է ստացել