Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացների փոխկապակցումը երկու խնդիրների լուծումն էլ կհետաձգի: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը:
«Հաշվի առնելով, որ և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, և հայ-թուրքական հիմնախնդիրը առանձին վերցրած բարդ խնդիրներ են, ես ճիշտ չեմ համարում դրանց ներառումը մեկ ընդհանուր փաթեթում: Դրանցից յուրաքանյուրի դեպքում արդեն իսկ բարդ է լուծումներ գտնելը: Իսկ եթե մենք դրանք կուտակենք իրար գլխի, ապա լուծումների հեռանկարն ինքնըստինքյան ավելի կհետաձգվի»,- ընդգծել է նա:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հերթական փուլի մեկնարկում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի այս հարտարարությունը խիստ կարևոր նշանակություն ունի մի քանի առումներով:
Նախ` ակնհայտ է, որ պաշտոնական Մոսկվան, ի դեպ` ամենաբարձր մակարդակով, այսկերպ վերահաստատեց իր այն դիրքորոշումը, որ հայ-թուրքական հարաբերություները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների:
Երկրորդ` այդ բանն արվեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ներկայությամբ: Ըստ Էության, Թուրքիայի վարչապետը մինչ օրս ստանձնել էր նախապայմաններ առաջադրողի և Ադրբեջանին ինչ-ինչ խոստումներ տվողի ֆունկցիան: Հետևաբար նրա իսկ ներկայությանբ գործընթացի հովանավոր երկրներից մեկի` Ռուսաստանի լիդերի կողմից հստակ և կտրուկ դիրքորոշման նշանակություւնը թերագնահատել պետք չէ: Իհարկե, մինչ այդ վարչապետ Էրդողանի միևնույն խնդրանքը մերժվել էր նաև միջնորդ մյուս երկրում` ԱՄՆ-ում: Հիշեցնենք որ նախորդ տարվա դեկտեմբերին Վաշինգտորում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Էրդողանին հասկացրել էր, որ Հայաստանի հետ հարաբերություններն անհրաժեշտ է կարգավորել առանց նախապայմանների, իսկ հայ-թուրքական արձանագրություւնների վավերացման ձգձգումը կարող է հանգեցնել Կոնգրեսի կողմից Հայրց Ցեղասպանության բանաձևի ընդունմանը: Սակայն եթե Վաշինգտոնում Թուրքիային ներկայացված զգուշացումների մասին տեղեկությունները ոչ պաշտոնական էին` խոսակցությունների մակարդակով, ապա էրդողանի մոսկովյան վոյաժի ընթացքում «դեղին քարտը» ցույց տրվեց արդեն պաշտոնապես, հրապարակավ` Էրդողանի, տասնյակ պաշտոնատար անձանց ու լրագրողների ներկայությամբ: Քանի որ համատեղ ասուլիսում Ռեջեփ Թայիբ Էրդողանը Պուտինի այս դիրքորոշման առնչությամբ վերապահումներ չի ներկայացրել, կարելի է հուսալ, որ նա ի վերջո ընկալել է խնդիրների լուծման ճիշտ ուղին:
Ռուսաստանի վարչապետի հայտարարությունը ուշագրավ է նաև մեկ այլ տեսակետից: Էրդողանի այցելությունից առաջ թուրքական և ադրբեջանական մամուլը (նաև` հայկական որոշ ԶԼՄ-ներ) գրեթե հարյուր տոկոսանոց կանխատեսումներ էին անում առ այն, թե իբր Էրդողանը Ռուսաստանին համոզելու է Հայաստանի վրա ճնշումներ բանեցնել` ղարաբաղյան հարցում միակողմանի զիջումների գնալու ուղղությամբ, և թե իբր Էրդողանի այցելությանը զուգահեռ Սերգեյ Լավրովը երևանյան այցի ընթացքում այդ առաքելությունն է հետապնդում: Փաստորեն, Պուտինի հայտարարությունն ի ցույց դրեց, որ այդօրինակ կանխատեսումներն ինչ-ինչ քարոզչական խնդիրներ հետապնդող մտացածին դրսևորումներ էին: Կարելի է ենթադրել, որ կոշտ դիրքրոշման արտահայտումն այդ` քարոզչական խնդիրը վիժեցնելու նպատակ էր հետապնդում: Բանն այն է, որ եթե անգամ Վլադիմիր Պուտինն ունենար հնչեցված դիրքորոշումը, բայց այն հրապարակավ չարտահայտեր, ապա, միևնույն է, ադրբեջանա-թուրքական վայ քարոզիչներին հնարավոր չէր լինի զսպել: Մինչդեռ այժմ ամեն ինչ ասված է առավել քան պարզ: Չենք բացառում, որ այսկերպ Ռուսաստանը փորձում է նաև կարգավորման գործընթացում նախաձեռնությունն իր վրա վերցնել:
Ռուսաստանի վարչապետի հայտարարության կարևորությունն ասվածով չի սահմանափակվում: Թեև մինչ այդ էլ գործընթացում ներգրավված երկրներն ու պաշտոնատար անձինք բազմիցս հայտարարել էին հայ-թուրքական և ղարաբաղյան գործընթացների փոխկապակցման անթույլատրելիության մասին, սակայն Պուտինի հայտարարությունն առաջին դեպքն է, որտեղ բարձրաձայն խոսվում է դրա հնարավոր վտանգների մասին. «Գործընթացների փոխկապակցումը կհետաձգի լուծումները»: Սա այն է, ինչ հասկանում էին բոլորը, բայց մինչ այդ ոչ ոք չէր բարձրաձայնում: Հընթացս նկատենք, որ Հայաստանը ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունների, բազմիցս ակնարկել էր այդ վտանգների մասին, սակայն հարցն այդ աստիճանի հստակ չէր դրվել, քանի որ լինելով շահագրգիռ կողմ, հնարավոր է, որ Հայաստանի դիրքորոշումն ընկալվեր որպես դիվանագիտական հնարք, մինչդեռ միջնորդական լիազորություններով ընդգրկված կողմը կարող էր իրեն թույլ տալ խոսել այդ մասին:
Իսկ ինչումն է բանը: Բոլորի համար էլ հասկանալի է, որ տեսանելի ապագայում և առհասարակ, Հայաստանը ԼՂ հարցում միակողմանի զիջումների չի գնալու, իսկ երկկողմ փոխզիջումները գոնե այս փուլում անիրական են: Հետևաբար, հայ-թուրքական կարգավորումը կապել Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, կնշանակի խաչ քաշել թե մեկի, թե մյուսի կարգավորման հեռանկարների վրա: Սա այն է, ինչից վախենում են բոլորը, այդ թվում նաև` Թուրքիան: Ըստ այդմ, Ռուսաստանի վարչապետի հայտարարությունը պետք է ընկալել որպես Թուրքիային արված զգուշացում` տարածաշրջանում ավելորդ բարդություններ ստեղծելուց խուսափելու շեշտադրմամբ: Քանի որ օրակարգում այսօր մեկ գլխավոր հարց կա` հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, որը կարող է սկիզբ դնել տարածաշրջանում բաժանարար գծերի վերացմանը, ապա կարելի է ենթադրել, որ իր հայտարարությամբ Վլադիմիր Պուտինը ակնարկել է, որ դրանց վավերացման ողջամիտ ժամկետներն արդեն իսկ սպառվում են: Հասկացե՞լ է արդյոք Էրդողանն այս ակնարկը, ցույց կտան առաջիկա մի քանի շաբաթների զարգացումները:
Այս հարցում միջազգային հանրության մեկտեղվածությունը լավատեսության հույսեր է ներշնչում:

Placeholder