Գների բարձրացման համար Վենեսուելայում 619 խանութ է փակվել
Տնտեսություն
10:43 15/01/2010

Գների բարձրացման համար Վենեսուելայում 619 խանութ է փակվել

Վենեսուելայում ապրանքների գների չհիմնավորված բարձրացման պատճառով 619 խանութ է փակվել: Այս մասին հաղորդում է «Ֆրանսպրեսս» գործակալությունը:

Վենեսուելայի իշխանությունները ստուգումներ են անցկացրել խանութներում՝ խարդախությունների դեմ պայքարի նպատակով: Հունվարի 11-15-ը ընկած ժամանակահատվածում ստուգումներ է իրականացրել 1000 խանութներում, որից 619-ը ժամանակավոր փակվել են: Սրանց սեփականատերերը որոշ դեպքերում գները բարձրացրել են նույնիսկ 80 տոկոսով:

Ստուգումների անցկացումը պայմանավորված է դոլարի նկատմամբ Վենեսուելայի ազգային արժույթի՝ բոլիվարի փոխարժեքի փոփոխությամբ:

 Հունվարի 8-ին իշխանությունները հայտարարել էին, որ հունվարի 11-ից նոր փոխարժեքի են անցնելու: Դրանից հետո առաջացել է «սպառողական բում», մարդիկ շտապել են խանութներ, որպեսզի ապրանքները գնեն հին գներով: Ուգո Չավեսն իր հերթին հայտարարել է, որ ԶԼՄ-ները տեղեկացնեն, որ ազգային արժույթի արժեզրկումը հիմք չէ գների բարձրացման համար:
Ստուգումների արդյունքում փակվել է նաև 70 առևտրային կազմակերպություն:

Placeholder
Գների բարձրացման համար Վենեսուելայում 619 խանութ է փակվել