Եվս երկուսը մահացան A/H1N1-ից
Տարածաշրջան
10:49 16/01/2010

Եվս երկուսը մահացան A/H1N1-ից

Վրաստանում A/H1N1-ից մահացել է ևս երկու քաղաքացի, այդպիսով` երկրում վարակից մահացածների թիվը գերազանցել է 20-ը: «Նովոստի-Գրուզիա» -ի փոխանցմամբ, երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ A/H1N1-ի վիրուսի բարդություններից մահացել է 21 հոգի:
Նշենք, որ Վարակների վերահսկման և հասարակության առողջության ազգային կենտոնի հաղորդմամբ, հիվանդների թիվը վերջին երեք օրերի ընթացքում հասել է 39-ի, իսկ ընդհանուր առմամբ, այս վիրուսով վարակվածների թիվը 1 221 է:

Placeholder
Եվս երկուսը մահացան A/H1N1-ից