Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կուբայի մայրաքաղաք Հավանայի հոգեբուժարաններից մեկում ցրտերի պատճառով մահացել է 26 հիվանդ: Այս մասին հաղորդում է «BBC News»-ը:
Հիվանդները մահացել են այն ժամանակ, երբ Կուբայի համար անսովոր` 3,6 աստիճան ցուրտ է գրանցվել: Կուբայի առողջապահության նախարարությունում հայտնել են, որ հիվանդների մահանալուն նպաստել են շնչառության հետ խնդիրները, խրոնիկական հիվանդությունները ու ծերությունը: Իշխանություներն արդեն պարզել են հիվանդանոցում կատարված խախտումները և խոստացել, որ մարդկանց մահվան համար պատասխանատուները կկանգնեն դատարանի առաջ:
Կուբայի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն հաստատել է, որ հիվանդանոցն այնքան վատ, աղքատիկ վիճակում է գտնվում, որ հնարավոր չի մարդկանց ցրտից պաշտպանել:
Նշենք, որ Հավանայի կլինիկայում բուժվում է շուրջ 2,5 հազար հիվանդ:

Placeholder