Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կրթություն, գիտություն
16:02 18/01/2010
Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված բաց դաս վարեց Ա. Աշոտյանը
Այսօր Երևանի թիվ 198 ավագ դպրոցի 11-րդ դասարանում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված բաց դաս էր կազմակերպվել, որը վարում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Մինչ դասը սկսելը` նախարարը դասարանում ներկա բացակա արեց:
Նրա խոսքերով, քանի որ այս տարի հունվարի 13-ին լրացել է Բաքվում տեղի ունեցած ողբերգության` հայերի ջարդի 20 տարին, ապա հանրապետության դպրոցների 9-11-րդ դասարանների աշակերտների համար հունվարի 13-19-ը անցկացվել է և անցկացվում է բաց դաս` նվիրված Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին:
Նախարարը նախ սկսեց պատմել Բաքու քաղաքում հայերի մեծ դերակատարության մասին: Նախարարի խոսքերով, 19-րդ դարի սկզբում Բաքուն փոքր գավառական քաղաք էր, տեղի բնակչությունը սակավ էր: Տեղացիները զբաղվում էին ձկնորսությամբ… «այդ նավթի հայտնագործումից հետո քաղաքի սկսեց բուռն զարգացում ապրել»:
«Այդ ժամանակշրջանում բազմաթիվ հայեր` հիմնականում Լեռնային Ղարաբաղից և Սյունիքից, հաշվի առնելով, որ Բաքու քաղաքը արագ զարգանում է և կա աշխատուժի կարիք, տեղափոխվեցին Բաքու: 20-րդ դարի սկզբին Բաքվի նավթային արդյունաբերության մոտավորապես 55 տոկոսը պատկանում էր հայերին: Հայերը տնօրինում էին նավթային գործարանների երկու երրորդը: Հայերն են կառուցել Բաքու-Բաթումի նավթամուղը: Հայերի դերակատարությունը մեծ է եղել ոչ միայն տնտեսության մեջ, այլև մշակույթի, արհեստների և քաղաքի կյանքի բոլոր ոլորտներում: Բաքու քաղաքի բնակչության կեսից ավելին հայ ու ռուս էին, կային նաև հրեական և հունական համայնքներ և միայն մեկ երրորդն էր բնակեցված մուսուլմանական բնակչությամբ, այն ժամանակ նրանց կոչում էին կովկասյան թաթարներ»,- հավելեց նա:
Ա. Աշոտյանն, անդրադառնալով Բաքվի ջարդերին, նշեց, որ 20-րդ դարի սկզբին` 1905-1906 թվականներին, Բաքվի հայերը ստացան իրենց առաջին ահազանգը. Բաքվում տեղի ունեցավ հայերի ջարդ և կոտորած, որոնք կրկնվեցին նաև 1918 թվականին:
«Ղարաբաղյան շարժման սկզբնավորման հետ միասին նորից գլուխ բարձրացրեց հարևան պետությունը: 1988-1989 թվականներին Բաքվում իրականացվում էին հայերի հալածանքներ, իրավունքների ոտնահարում: 1990 թվականի հունվարի 13-19 Բաքվում տեղի ունեցավ մեծ ողբերգության` հայերի զարհուրելի ջարդ, որը հետո դատապարտվեց միջազգային հանրության կողմից, դրա մասին գրեցին մի շարք թերթեր: Այժ ժամանակ հրաշքով փրկված հայերի մի հատված գաղթեց Թուրքմենիա, մի հատվածը ուղևորվեց դեպի Ռուսաստան, իսկ մի հատված եկավ դեպի Հայաստան»,- ասաց նա` հավելելով, որ շատ կարևոր է, որպեսզի ճիշտ դասեր քաղվի այն ամենից, ինչ կատարվել է Բաքվում:
«Քանի որ այսօրվա սերնդի ուսերի վրա է մնալու մեր պետության և ժողովրդի ապագայի կերտումը: Յուրաքանչյուր հայ պետք է իմանա իր պատմությունը և կարողանա ճիշտ հետևություններ անել: Հետևություները երկուսն են`Ադրբեջանի ներսոմ ոչ մի հայ չի կարող իրեն լիարժեք և պաշտպանված քաղաքացի զգալ, և սա ևս մի առիթ է նշելու, որ Լեռնային Ղարաբաղը ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում, իսկ երկրորդը`մեր խնդիրները, բացի մեզանից որևէ մեկը մեր փոխարեն չի լուծելու»,- ասաց նա:

Placeholder