Հայաստանի տղամարդկանց շախմատի առաջնությունը կմեկնարկի հունվարի 22-ին
Սպորտ
12:07 20/01/2010

Հայաստանի տղամարդկանց շախմատի առաջնությունը կմեկնարկի հունվարի 22-ին

Շախմատի կենտրոնական տանը հունվարի 22-ին կմեկնարկի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Հանրապետության չեմպիոնի կոչման համար կպայքարեն Զավեն Անդրիասյանը, Դավիթ Քալաշյանը, Աշոտ Անաստասյանը, Տիգրան Քոթանջյանը, Արտաշես Մինասյանը, Հրանտ Մելքումյանը, Դավիթ Պետրոսյանը, Արթուր Չիբուխչյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Տիգրան Պետրոսյանը:
Կանանց մրցաշարին, որը կսկսվի հունվարի 24-ին, կմասնակցեն 10 շախմատիստուհիներ:
Ավելացնենք, որ առաջնությունները, որոնք ավարտվելու են փետրվարի 4-ին, տեղի կունենան շրջանաձև համակարգով, իսկ հաղթողները կընդգրկվեն հավաքական թիմերում:
Placeholder
Հայաստանի տղամարդկանց շախմատի առաջնությունը կմեկնարկի հունվարի 22-ին