Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Որոշ տեխնիկական խնդիրների պատճառով «Jethro Tull» խմբի մենակատար Իեն Անդերսոնը Երևան կժամանի այս տարվա սեպտեմբերին: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց համերգի կազմակերպիչ «Վիբրոգրաֆուս» ընկերության հանրային կապերի պատասխանատու Էդգար Բարսեղյանը:
Նկատենք, որ ավելի վաղ հայտարարված էր, որ Անդերսոնի համերգը կայանալու է մայիսի 7-ին:
Նշենք, որ Իեն Անդերսոնը «Jethro Tull» խմբի հետ միասին Հայաստան էր եկել նաև 2009-ին: Բարսեղյանի խոսքով, Հայաստանում բարձր մակարդակի հյուրընկալությունը Անդերսոնին գրավել էր և նա շատ է հետաքրքրված մեր երկրով:
Այս տարվա այցելության ընթացքում նրա հետ է լինելու նաև ամբողջ խումբը, բայց նրանք հանդես են գալու Հայաստանի Սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին, կատարելու են խմբի դասական դարձած գործերը:
Տոմսերի վաճառքի մասին Բարսեղյանը վաղ համարեց խոսել` նշելով, որ դեռ երկար ժամանակ կա և լրացուցիչ կտեղեկացնեն:

Placeholder